Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 02:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում երկու տուժած կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Ուղեւոր Ջ.Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: