Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքսը հայտարարել է, որ զինված անձինք փորձում էին ներխուժել իր տուն, հաղորդում է AP-ը: Դեպքի վերաբերյալ նա թվիթերյան գրառում էր կատարել՝ չմանրամասնելով տեղի ունեցածը: Նա մեծ ֆերմա ունի Գուանահուատո կենտրանական նահանգում:

«Ես համարում եմ, որ նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն անմիջական պատասխանատվություն է կրում իմ եւ իմ ընտանիքի ու սեփականության անվտանգության համար»,-նշել է նա:

Լոպես Օբրադորը Թվիթերի միջոցով պատասխանել է, որ հանձնարարել է պաշտպանության նախարար Լուիս Կրեզենսիո Նասդովալին ապահովել Ֆոքսի եւ նրա ընտանիքի անվտանգությունն առանց նախկին ադմինիստրացիաների «շռայլության»:

Լոպես Օբրադորը լուծարել էր ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության մեքսիկական համարժեք ծառայությունը դեկտեմբերի 1-ին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու իր երդմնակալությունից հետո:

Ֆոքսը երկրի նախագահն էր 2000-2006 թվականներին: