Հարավային Աֆրիկայում փղերը տրորել են ենթադրյալ որսագողին, որին հետո խժռել են առյուծները։ Ինչպես հայտնում է BBC-ն, միջադեպը տեղի է ունեցել Կրյուգերի ազգային այգում։
Որսագողի համախոհները զոհի ընտանիքին հայտնել են, որ նրան փղերն են սպանել։ Հարազատներն այդ մասին տեղեկացրել են այգու պահակին։ Փրկարար խումբը փորձել է գտնել մարմինը, սակայն արդյունքում գտել է միայն գանգը եւ տաբատը։
Կրյուգերի ազգային այգին մշտապես բախվում է որսագողության խնդրին, քանի որ ասիական երկրներում պահպանվում է ռնգեղջյուրի եղջյուրի պահանջարկը։



























