Գործարար Մարեկ Ֆալենտան, որը համարվում է Լեհաստանի ամենաորոնվող անձը, կալանավորվել է ուրբաթ օրը, ապրիլի 5-ին, իսպանական Կուլյերա քաղաքում, որը Վալենսիա նահանգում է։ Վարշավայում նա դատապարտվել էր երկուսուկես տարվա ազատազրկման՝ քաղաքի թանկարժեք ռեստորաններում հաճախորդներին, երկու մատուցողուհիների հետ պայմանավորվածությամբ, անօրինական ձայնագրելու համար՝ հայտնում է DW-ը։
Թերթը նշում է, թե այն բանից հետո, երբ 2014թ․ քաղաքական գործիչների եւ գործարարների անձնական զրույցները հայտնվեցին լեհական Wprost շաբաթաթերթում, լեհական կառավարությունում, որ այն ժամանակ գլխավորում էր Դոնալդ Տուսկը, լուրջ քաղաքական ճգնաժամ սկսվեց։
Իսպանական ոստիկանությունը չի հայտնել կալանավորվածի անունը՝ միայն նշելով, որ խոսքը «Լեհաստանում ամենաորոնվող մարդու մասին է»։ Սակայն Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Յոահիմ Բրուձինսկին հաստատել է, որ խոսքը Մարեկ Ֆալենտեի մասին է։
Կալանավորման ընթացքում գործարարը սպառնացել է գցել իրեն իններորդ հարկից, սակայն իրավապահները կարողացել են համոզել, որ նա հանձնվի՝ հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Վարշավայի շրջանային դատարանը 2016թ․ Ֆալենտեին դատապարտել էր 2,5 տարվա ազատազրկման, սակայն նրան հաջողվել էր փախչել երկրից, որից հետո Լեհաստանը նրա հանդեպ եվրոպական հետախուզում էր հայտարարել։ Իսպանական իշխանությունների տեղեկատվությամբ, արտահանձնման պրոցեդուրան սկսելուց առաջ Ֆալետան պետք է դատարանի առջեւ կանգնի։




























