Ապրիլի 5-ին ոստիկանության ծառայողները Այնթափ գյուղից ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ 16-ամյա Խ. Գ.-ին և 29-ամյա Գևորգ Գրիգորյանի հետ, որոնք եղել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայում․ հայտնում է Shamshyan.com-ը;

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ 20:00-ի սահմաններում, Խ. և Գ. Գրիգորյանները Գետափնյա գյուղում հանդիպել են Գեղանիստ գյուղի բնակիչ 54-ամյա Արմեն Մնացականյանին, որպես կաշառք նրան են փոխանցել 50 հազ. դրամ, ինչի դիմաց Ա. Մնացականյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 4 բջջային հեռախոս պետք է  փոխանցեր իրենց հորը՝ դատապարտյալ Անդրանիկ Գրիգորյանին:

Երեկ՝ ապրիլի 6-ին, ոստիկանները Ա. Մնացականյանին բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ Ա. Մնացականյանը ոստիկաններին է ներկայացրել 4 բջջային հեռախոսները:

Փաստի առթիվ ոստիկանության Մաիսիս բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ա. Մնացականյանը, Խ. և Գ. Գեևորգյանը բաց են թողնվել:

Ըստ աղբյուրի՝ Ա. Մնացականյանը աշխատում է «Արմավիր» քրեատարողական հիմնարկում՝ որպես բուժակ, 3-րդ կարգի մասնագետ: