Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 08:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Ford մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել է ճամփեզրի էլեկտրասյանն ու տապալել այն:

Բախման հետեւանքով Ford-ը կողաշրջվել է․ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Էլեկտրասյունը տապալվելով վնասել է հոսանքալարերն ու կապի հաղորդալարերը:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրասվում: