Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) ուժերը՝ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, նահանջել են Տրիպոլիի օդանավակայանից, տեղեկացնում է Լենտա Ռու.-ն՝ հղում կատարելով Sky News Arabia-ի թվիթերյան էջին։

Օդանավակայանը զավթել էին Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ) լոյալ զինյալները։ Anadolu գործակալությունը տեղեկացնում է, որ միաժամանակ շարունակվում են Ալ Վաթիա ավիաբազայի դեմ ուղղված հարվածները, որը Տրիպոլիից 130 կիլոմետր հարավ-արեւմուտքում է գտնվում, եւ որը զբաղեցնում են Հաֆթարի ուժերը։ Նրանք օդանավակայանն օգտագործում են ԱՀԿ ուժերի դեմ թռիչքներ կատարելու համար։

ԼԱԲ ներկայացուցիչ՝ բրիգադի գեներալ Ահմեդ ալ Միսմարին ասել է, որ իր ուժերը չեն հանձնել Տրիպոլիի օդանավակայանը եւ մինչեւ հիմա վերահսկում են այն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նա նաեւ նշել է, որ  հաշտությունը եւ դրա ժամկետը կհաստատվեն՝ ելնելով տեղերում հրամանատարների գնահատականներից»։ Ավելի վաղ ԼԱԲ-ում ասել էին, որ վերահսկողության տակ են վերցրել Տրիպոլիի արվարձանների մեծ մասը։

Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, որ Տրիպոլիի մոտ մարտերի հետեւանքով զոհվել է ավելի քան 20 մարդ։ Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, «մեծ յոթնյակի» երկրները կոչ են արել կողմերին դադարեցնել մարտական գործողությունները։