ԱՄՆ դատարանը երկուշաբթի դադարեցրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի որոշումը, որի համաձայն՝ որոշ միգրանտներ, որոնք ապաստան են խնդրել, պետք է սպասեն Մեխիկոյում իրենց գործի դիտարկմանը, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ այդկերպ դատարանը դադարեցրել է կառավարության ծրագիրը, որն ուղղված է երկիր միգրանտների հոսքը կանգնեցնելուն։
Այս որոշումն ուժի մեջ կմտնի ուրբաթ, համաձայն Սան Ֆրանցիսկոյի օկրուգային դատավոր Ռիչարդ Սիբորգի դատավճռի։
Դատական արգելքը կկիրառվի ազգային մասշտաբով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշ գիշերով թվիթ է գրել, որում բավական բուռն է արձագանքել դատարանի վճռին։
«Իններորդ օկրուգային դատարանը պարզապես որոշել է, որ Մեքսիկան չափազանց վտանգավոր է միգրանտների համար։ Այնքան անարդար է ԱՄՆ-ի հանդեպ։ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է»։
Այս ծրագիրը սկսվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի կողմից հունվարին եւ ուղղված է սահմանին միգրանտների աճի դանդաղեցմանը, որոնցից շատերը գալիս են Կենտրոնական Ամերիկայից։
Արդյունքում՝ միգրանտների թիվը, որոնք անցած ամիս հավաքվել են սահմանին, ռեկորդային է վերջին 10 տարիներին։





























