Ղազախստանի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաեւան չի նախատեսում երկրի նախագահ առաջադրվել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով kursiv.kz-ին։
Նշվում է, որ այս հայտարարությամբ հանդես է եկել քաղաքական գործչի օգնական Սաուլե Մուսթաֆաեւան։
Դարիգան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ավագ դուստրն է։ Նա սենատի պատգամավոր է դարձել 2016 թվականի սեպտեմբերին, խորհրդարանի նախագահ դարձել է մարտի 20-ին։
Պետդումայում այս քայլը անվանել են «լավ նշանակում»։ Նազարբաեւան խելացի քաղաքական գործիչ է եւ որեւէ սկանդալում ներառված չի եղել, ընդգծել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հարցերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
Նազարբաեւը, որը Ղազախստանի նախագահն է եղել գրեթե երեսուն տարի, երկրի նախագահի լիազորությունները վայր դրեց մարտի 20-ին։ Պետության ղեկավար դարձավ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, որը մինչ այդ սենատի նախագահն էր։ Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին։





























