Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է արել հանրապետության հատուկ դպրոցներից մեկն իր այցելության մասին։

«Քիչ առաջ հատուկ դպրոցներից մեկում էի՝ անակնկալ այցով: Միջանցքից զուգարանի հոտ՝ հարյուր միլիոնավոր բյուջեի պայմաններում: Դասարաններից մեկից էլ լսվում էր անտանելի բղավոց, մտա ներս, պարզվեց՝ այդպես են դաստիարակում:

Հանձնարարել եմ լրջագույնս զբաղվել այս դպրոցով»,– գրել է նա: