ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի զանգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ շնորհավորել հինգերորդ ժամկետում վերընտրվելու կապակցությամբ՝ հայտնում է Reuters-ը։
Ի պատասխան՝ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել իր դաշնակցին «Իսրայելին հսկայական աջակցության» համար։
Նեթանյահուն Twitter-ում գրել է, որ ԱՄՆ ղեկավարն իրեն զանգել է նախագահական ինքնաթիռից՝ Տեխաս մեկնելու ճանապարհին։
Ավելի վաղ իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ նրա հիմնական մրցակից Բենի Հանցը հայտարարել էին խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակի եւ նոր կառավարություն ձեւավորելու հավակնությունների մասին։
«Ես շնորհակալություն հայտնեցի նախագահ Թրամփին՝ Իսրայելին նրա հսկայական աջակցության, այդ թվում Երուսաղեմը եւ Գոլանները ճանաչելու համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը ճանաչելու մասին։
Թրամփի այս որոշումը առաջացրել էր համաշխարհային հանրության զայրույթը, որը համարում է, որ ազգային սահմանները անհրաժեշտության դեպքում պետք է փոխել բոլոր կողմերի մասնակցությամբ՝ խաղաղ ճանապարհով։





























