Անգելա Մերկելի մայրը՝ Գերլինդա Կասները մահացել է 90 տարեկան հասակում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։

«Մենք խնդրում ենք հարգել կանցլերի եւ նրա ընտանիքի անձնական ոլորտը»,- հավելել է Զայբերտը։

Անգելա Մերկելն այժմ գտնվում է Բրյուսելում, որտեղ տեղի է ունենում Brexit-ի հարցով ԵՄ արտահերթ գագաթաժողով։