«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ ապրիլի 12-ին ժամը 08։00-16։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան, Երեւանյան, Կոմիտասի, Շահումյանի, Բաղրամյանի, Մռավյանի, Հ․Արզոյանի, Տեր-Գաբրիելյանի, Կամոյի, Ա․Թովմասյանի, Է․Պողոսյանի, Խրիմյանի, Սայաթ-Նովա,Կոմիտաս Զաքարյանի եւ Երիտասարդության փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: