ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Բրազիլիայի ԱԳ նախարար Էռնեստո Արաուժոն կոչ են արել Կուբային, Ռուսաստանին ու Չինաստանին այսուհետ չսատարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Ինչպես հայտնում է Պետդեպը, հեռախոսազրույցի ընթացքում Պոմպեոն ու Արաուժոն հաստատել են Միացյալ Նահանգների եւ Բրազիլիայի սերտ բարեկամությունը եւ պատրավորվել շարունակել համատեղ աշխատանքը Վենեսուելայում քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու, ինչպես նաեւ Վենեսուելայի հարեւանների շրջանում դրա բացասական հետեւանքները կանխելու համար: Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է, որպեսզի արտաքին դերակատարները, այդ թվում՝ Կուբան, Ռուսաստանն ու Չինաստանը դադարեն աջակցել Նիկոլաս Մադուրոյին: