Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի լրագրող թոռ Հասան Ջեմալին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում «ահաբեկչական կառույցի գովքի» մեղադրանքով։

Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ՝  Հասամ Ջեմալի դեմ  դատախզության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 4–ի  «Այնպես ենք մենք սովորել ցավերին ու մահերին» հրապարակման մեջ Հասան Ջեմալը գովերգում է ահաբեկչական կառույց PKK–ին։

Դատական նիստի ժամանակ դատարանը որոշում է կայացրել հետաձգել դատական նիստը մինչեւ մայիսի 7–ը, որի ժամանակ մեղադրյալը հանդես կգա պաշտպանական ճառով։

Նշենք, որ Հասան Ջեմալը եղել է Երեւանում եւ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղիկներ դրել։