Եթե լինեն գործազրկություններ, մենք լիարժեք դեմ ենք լինելու:  Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարությանկառուցվածքի փոփոխությունների նախագծին:

«Նախ պետք է ասեն, թե որ կառույցներում, որ նախարարություններում ինչքան մարդ են կրճատելու: Այդ մարդիկ կրճատվելուց հետո ինչ պետք է անեն, պետք է արտագաղթի ճանապա՞րհը բռնեն, թե պետք է նստեն տունը նպաստ ստանան»,-ասց Ծառուկյանը:

Նշենք, որ ըստ կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի, 17 նախարարություների թիվը կրճատվելու է եւ հասնելու է 12-ի: Նոր կառուցվածքում չեն լինելու, մասնավորապես, գյուղնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, մշակույթի նախարարությունը: