Քաղաքացու օրն, ըստ էության, իշխանափոխության տոն է: Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը`մեկնաբանելով Քաղաքացու օրվա ընդունումը:

Նրա խոսքով՝ Քաղաքացու օրն, ըստ էության, իշխանափոխության տոն է: Նման որոշումը կոչված է տոնել նախորդ իշխանության նկատմամբ հաղթանակը:

Միեւնույն ժամանակ, Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ նա դեմ է իշխանության հաճախակի փոփոխությանը, իսկ ցանկացած քննադատություն պետք է ուղղված լինի նրա աշխատանքի բովանդակային մակարդակի բարձրացմանը: