Կառավարության կառուցվածքի բարեփոխման վերաբերյալ 20 ծրագիր է ներկայացվել Կառավարության դիտարկմանը, եւ մենք մշակել ենք առաջարկվող տարբերակը: Ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:
Նա նշեց, որ հետագայում նախարարությունների քանակը կարող է կրճատվել մինչեւ 7, սակայն հիմա առաջարկվում է 17-ի փոխարեն թողնել 12-ը:
Միեւնույն ժամանակ նա հավաստիացրեց, որ Կառավարության կատարյալ կառուցվածք չկա աշխարհի ոչ մի երկրում, իսկ ասյօր ներկայացված տարբերակն առավել օպտիմալ է, երբ ոչ մի նախարարություն չի կրկնում մյուսի գործառույթները, ինչում էլ նրանց մասամբ քննադատում է խորհրդարանական մեծամասնությունը:





























