Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին աջակցող Անվտանգության ծառայության աշխատակիցները ծեծել են BBC-ի արաբական ծառայության երեք լրագրողների։

Լրագրողներին ձերբակալել են երկուշաբթի, երբ նրանք մեկնելիս են եղել էզ-Զավիա քաղաք։ Նրանց տարել են Տրիպոլիի զորանոցներից  մեկը, կապել են աչքերն ու ձեռքերը եւ սկսել են ձողերով ու ոտքերով ծեծել։

Արդյունքում լրագրողները 20 ժամ կալանքի տակ են մնացել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Լիբիայի իշխանությունները ներողություն է խնդրել BBC հեռուստաընկերությունից լրագրողներին վրա հարձակման համար։