Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չի բացառում իր հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ նոր հանդիպումների հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել  Ալբանիայի ԱԳ նախարար Էդմոնդ Հաջինաստոյի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների Սոչիում մարտի 5-ին կայացած հանդիպմանը որոշ դրական պահեր հնչեցին: Մենք կարծում ենք, որ գործընթացը շարունակվում է: Նախագահների հանձնարարականով կարող է մի քանի հանդիպումներ լինեն արտգործնախարարների մակարդակով»,- ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով, հերթական հանդիպման նախաձեռնությունը կարող է բխել ռուսական կողմից, քանի որ Սերգեյ Լավրովն արդեն նման առաջարկ հնչեցրել է:

Մամեդյարովը նշել է նաեւ, որ մարտի 15-ին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբաի համանախագահները: