92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի Էլինա Բիստրիցկայան: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել են Փոքր թատրոնի մամուլի ծառայությունից, որտեղ Բիստրիցկայան աշխատել է 1958 թվականից:

Դերասանուհին վերջին տարիներին ծանր հիվանդ էր:

«Բիստրիցկայային հրաժեշտը, հավանաբար, տեղի կունենա երկուշաբթի՝ ապրիլի 29-ին, մեր թատրոնում»,- հավելել է թատրոնի տնօրենը:

Կինոյում դերասանուհու դեբյուտային դերն էր «Խաղաղ օրեր» ֆիլմում Լենա Ալեքսեենկոյի դերը: Սակայն «արվեստում  ամենագլխավոր ճանապարհը», Բիստրիցկայայի խոստովանությամբ, սկսվել է իրեն Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոն» կինոէպոպեայում Ակսինայի դերում հաստատելուց հետո (1957-1958):

Բիստրիցկայան «Խաղաղ Դոնից» հետո նկարահանվել է մեկ այլ հրաշալի կինոժապավենում, որը նրա հռչակն ամրապնդել է, «Կամավորներում»: