ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը իր 49-ամյակը կնշի ամուսնու՝ Դոնալդ Թրամփի եւ օտարերկրյա հյուրերի հետ, հաղորդում է Life-ը՝  հղում անելով Սպիտակ տան Twitter-ին:

Ինչպես նշված է, ապրիլի 26-ի երեկոյան ԱՄՆ նախագահը եւ նրա կինը ընթրելու են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ նրա կնոջ՝ Ակիե Աբեի հետ:

Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, Դոնալդ Թրամփը մի շարք հանդիպումներ էր անցկացրել Աբեի հետ եւ նրա հետ հարցերի լայն շրջանակ քննարկել,  այդ թվում`Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը եւ առեւտուրը: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր է 2019 թ. մայիսին Տոկիոյի հետ առեւտրային համաձայնագիր կնքել: