Ապրիլի 26-ին ոստիկանության Արաբկիր բաժնում գրպանահատության երկու դեպք գրանցվեց: Ժամը 14.15-ից 14.30-ն ընկած ժամանակահատվածում, 47 երթուղու ավտոբուսի սրահում մի տղամարդու գրպանից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ եղել էին, բանկային, կուտակային, զեղչային եւ նույնականացման քարտեր:

Իսկ երեկոյան, դարձյալ նույն երթուղու մեկ այլ ավտոբուսում, ուղեւորուհու պայուսակից դրամապանակ էին գողացել, որի մեջ փող եւ այցեքարտեր կային:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Կասյան փողոցից նշված գողությունները կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մանթաշյան փողոցի բնակիչ Գուրգեն Ս.-ին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Երկու դեպքով էլ գողոնն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր: