Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 26-ին, ժամը 12.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Շահումյան գյուղից բերման են ենթարկել 1969 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Արմեն Ա.-ին (ազատվել է հարկադիր աշխատանքից համաներումով 01.11.2018թ.):

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Արմեն Ա.-ն եւ 1958 թ. ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարտված Հրաչիկ Խ.-ն մարտի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ցանկապատի վրայից անցնելով՝ մտել են Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցում գտնվող շինության տարածք եւ այնտեղից գողացել ցանկապատի համար նախատեսված 12 ցանց՝ պատճառելով մոտ 150.000-ից 200.000 դրամ նյութական վնաս:

Տուժողը հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է իր ուժերով գտնել գողին:

Գողոնն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչիկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: