Ապրիլի 26-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, հետաքննության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Չարենց թաղամասի բնակիչներ Լիդիա Ն.-ին եւ Սոֆյա Ն.-ին: Նրանց մոտ հայտնաբերվել են հագուստներ եւ իրեր:

Նրանք բացատրություն են տվել, որ հագուստները եւ իրերը գողացել են նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում գործող առեւտրի կենտրոնից: Բացի այդ, կանայք նշել են, որ մարտ եւ ապրիլ ամիսներին հիշյալ առեւտրի կենտրոնի տարբեր խանութներից կատարել են մի շարք այլ գողություններ եւս:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: