Մահացել է Խակասիայի նախկին ղեկավար (1997-2009) Ալեքսեյ Լեբեդը՝ Հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կյանքից հեռացել է Խակասիայի Հանրապետության կառավարության նախկին նախագահ Ալեքսեյ Իվանովիչ Լեբեդը։ Նա վառ, խարիզմատիկ անհատականություն էր։ Կադրային զինվորականը, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը կյանքում անկեղծ, բարեհոգի եւ ինտելեկտուալ մարդ էր։ Նա Խակասիայի Հանրապետությունը ղեկավարել է մեր տարածաշրջանի համար ոչ հեշտ ժամանակներում»,- ասվում է հայտարարության մեջ, որը տեղադրված է հանրապետության կառավարության կայքում։

Խակասիայի ղեկավար Վալենտին Կոնովալովը ցավակցություն է հայտնել Ալեքսեյ Լեբեդի հարազատներին եւ մերձավորներին։ Ըստ լրատվամիջոցի, Կոնովալովը հանրապետության ներկայացուցչությանը Մոսկվայում հանձնարարել է սատարել նախկին նահանգապետի ընտանիքին։