Ճապոնիայի վարչապետն իր տիկնոջ հետ շնորհավորել է ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփին 49-ամյակի կապակցությամբ եւ նվիրել նրան ավանդական թեյի հավաքածու, իսկ Սպիտակ տան ղեկավարին՝ մարգարտե ճարմանդներ, հաղորդում է Life-ը՝ հղում անելով «Մայնիթի Սիմբուն» թերթին:
Նշվում է, որ նվիրված թեյը հատուկ տեսակի է եւ աճեցվել է Աբեի մտերիմներից մեկի կողմից նրա պլանտացիայում:
Ճապոնական ԶԼՄ-ները նաեւ ուշադրություն են դարձնում երկու առաջնորդների համատեղ ընթրիքի փաստին, չէ՞ որ ոչ բոլոր օտարերկրյա հյուրերին են հրավիրում ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ծննդյան արարողությանը:




























