Իսպանական Վիլյարոյա համայնքի բոլոր բնակիչները քվեարկել են վաղաժամ համընդհանուր ընտրությունների ժամանակ ընդամենը մեկ րոպեի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Europa Press գործակալությանը:

Նրա տեղեկություններով՝ այդ բնակավայրի բոլոր վեց բնակիչները քվեարկել են տեղական ժամանակով 09:05-ին:

Կիրակի Իսպանիայում մեկնարկել է երկպալատ խորհրդարանի քվեարկությունը: Ընտրատեղամասերը բացվել են 09:00-ին եւ կգաշխատեն մինչեւ 20:00-ն: Ժողովրդի կամարտահայտման արդյունքում կընտրվեն Կոնգրեսի (ներքին պալատ) 350 պատգամավորներ, ինչպես նաեւ 208 սենատորներ (վերին պալատ):

Իսպանիայում համընդհանուր ընտրությունները պետք է կայանային 2020 թվականին: Այդուհանդերձ, քանի որ պատգամավորների Կոնգրեսը չէր հաստատել կառավարության կողմից առաջարկված բյուջեի նախագիծն ընթացիկ տարվա համար, վարչապետ Պեդրո Սանչեսը որոշել էր հայտարարել արտահերթ ընտրություններ: