Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց, հայտնում է Corriere della Sera-ն:
Պարբերականը, սակայն, 82-ամյա քաղաքական գործչի առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդում: Նա 2016 թվականին կատարված սրտի վիրահատությունից հետո վերջերս հերթական հետազոտություն էր անցել: Բեռլուսկոնին, որն «Առաջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդն է, պետք է օրվա ընթացքում ներկայացներ Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցող թեկնածուներին, իսկ ինքն ավելի վաղ հայտարարել էր առաջադրվելու մտադրության մասին:
«Առաջ, Իտալիան», չնայած 2018 թվականի մարտին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում մտել է հաղթած աջ ցենտրիստական «Լիգայի» հետ կոլիացիայի մեջ, ներկայումս ընդդիմության շարքերում է:



























