Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է մինչեւ 2021 թվականին պաշտոնավարման ժամկետի վերջը իր հրաժարականի մասին ենթադրությունները եւ այն կարծիքները, որ այդ մասին ինքը հայտարարելու է կուսակցության հունիսին կայանալիք նիստում։

Այն հարցին, թե պատրաստվում է արդյոք նա իր ապագայի մասին որեւէ հայտարարություն անել հունիսի 2-3-ը, Մերկելը պատասխանել է․ «Միանշանակ ոչ»։

ԶԼՄ-ներում այս մասին լուրերը ծագել էին ՔԴՄ-ի հանդիպման մասին անսպասելի հայտարարությունից հետո։ Հանդիպումը կկայանա Եվրոպական խորհրադարանի ընտրություններից մի քանի օր անց։