Վենեսուելայի բանակը հավատարիմ է մնում երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարեց «Ազատություն» գործողության ավարտական փուլի սկզբի մասին, որ ուղղված է լեգիտիմ իշխանության տապալմանը։ Այս մասին Twitter-ում գրել է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքերով, զինված ուժերը սատարում են սահմանադրությունը եւ օրինական իշխանություններին։ Նա նշել է, որ ռազմաբազաներում եւ շտաբներում նորմալ իրավիճակ է պահպանվում, չենթարկվելու դեպքեր չեն եղել։
Նիկոլաս Մադուրոն եւս իր միկրոբլոգում հաստատել է, որ ռազմական ղեկավարությունը մնացել է օրինական իշխանությունների կողքին։
Նախագահը հայտնել է, որ բոլոր շրջանների հրամանատարները հայտարարել են «ժողովրդին, սահմանդրությանը եւ հայրենիքին հավատարիմ» մնալու մասին։
Միաժամանակ, ընդդիմությունը ակնկալում է ստեղծել անցումային կառավարություն եւ հայտարարել նոր ընտրությունների մասին։



























