Ֆրանսիական հատուկ ծառայությունները ստուգում են «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի տեսանյութի իսկությունը՝ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին։

«Ալ-Բաղդադիի՝ առանց խալիֆաթի խալիֆի տեսանյութը այս փուլում պետք է զգուշորեն դիտարկել։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները վերլուծում են այն»,- Twitter-ում գրել է Պարլին՝ հավելելով․ «Եթե այս տեսնյութն իսկական է, այն հաստատում է ինչ մենք ասում էինք՝ ԻՊ-ն տարածք չունի, սակայն ԻՊ-ն չի անհետացել»։

Տղամարդը, որին անվանում են Աբու Բաքր Ալ-Բաղդադի, տեսանյութում հայտարարում էր Շրի Լանկայում պայթյունների շարքի համար իր պատասխանատվության մասին՝ դրանք անվանելով Արեւմուտքին սպասվող «վրեժի մաս»։

Տեսանյութում Ալ-Բաղդադին իր զինակիցներին կոչ է անում հատկապես ուժեղացնել Ֆրանսիայի վրա գրոհները։