ԱՄՆ իշխանություններն ամերիկյան ավիաընկերություններին խորհուրդ են տվել հնարավորինս արագ երթուղով 48 ժամվա ընթացքում հեռանալ Վենեսուելայի օդային տարածքից։

Ընդ որում՝ բոլոր ամերիկյան օդանավերի 8 հազար մետրից ցածր թռիչքները Բոլիվարի Հանրապետության տարածքի վրայով արգելված են մինչեւ հատուկ կարգադրություն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն իր որոշումը բացատրել է Վենեսուելայում խորացող քաղաքական անկայունությամբ եւ լարվածությամբ։

Ինչպես տեղեկացվել է, նախօրեին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում եւ մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ելույթներ։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ վենեսուելացի զինվորականների մի ոչ մեծ խումբ աջակցություն է հայտնել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որը բանակին կոչ է արել դուրս գալ փողոց։