Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արտաքին առեւտրի նախարար Մարտի Կուզիկը նշանակվելու հաջորդ օրն աշխատանքից ազատվել է, հայտնում է Delfi-ն: 

Նշվում է, որ ազատելու պատճառը քաղաքական գործչին ընտանեկան բռնության մեղադրանք առաջադրելն է: Նախարարը, սակայն, իր մեղքը չի ընդունել:

Հստակեցվում է, որ նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել ընտանեկան բռնության մեղադրանքով: Նշվում է, որ նա երկար տարիներ նախկին կնոջը «ահաբեկել է բարոյապես եւ ֆիզիկապես»: