ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը չեղարկել է Եվրոպա այցը՝ Վենեսուելայում ճգնաժամի եւ ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին իրավիճակի պատճառով, տեղեկացնում է Reuters-ը։

Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Ջո Բուչինոն տեղեկացրել է, որ Շանահանը որոշել է մնալ Վաշինգտոնում, որպեսզի համակարգի իր գործողությունները Ազգային անվտանգության խորհրդի եւ Վենեսուելայի ու սահմանի գծով պետական դեպարտամենտի հետ։

Բուչինոյի հայտարարությունը հնչել է Պենտագոնի հայտարարությունից երեք ժամ հետո, որով տեղեկացվում էր Շանահանի Գերմանիա, Բելգիա եւ Անգլիա այցելությունների մասին։ Շանահանը պատրաստվում էր մասնակցել Գերմանիայում եւ Բելգիայում կայանալիք արարողություններին՝ ԱՄՆ եվրոպական հրամանատարության եւ Եվրոպայում ՆԱՏՕ գլխավոր հրամանատարների փոփոխության հետ կապված։