Թրամփի վարչակազմը Կոնգրեսից 4,5 մլրդ դոլարի ֆինանսավորում է խնդրել, որպեսզի օգնի հաղթահարել ԱՄՆ հարավային սահմանին միգրանտների թվի աճը՝ հայտարարելով, որ իրավիճակը գերազանցում է պետական պաշարները՝ հայտնում է Reuters-ը։
Նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ այս տարի արտակարգ դրություն էր մտցրել երկրում՝ կապված միգրանտների հոսքի հետ, ինչը թույլ է տվել նրան ավելի քան 6 միլիարդ դոլար ուղղել սահմանին պատի կառուցման նախագծի իրականացմանը։
Սակայն եւս 4,5 մլրդ դոլարի տրամադրումը գերազանցում է ֆինանսավորումը, եւ դա պայմանավորված է ԱՄՆ-ում ապաստարան փնտրող կենտրոնաամերիկյան ընտանիքների ռեկորդային թվով։
Պաշտոնական անձանց խոսքերով, հարցումը ներառում է 3,3 միլիարդի տրամադրում օթեւանի, սննդի եւ կալանավայրերում գտնվող միգրանտների այլ կարիքների համար, 1,1 մլրդ՝ աշխատողների եւ 178 մլն դոլար՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ կարիքների համր։
Դեմոկրատները մեղադրել են Թրամփի վարչակազմին, որ այն իր էմիգրացիոն կոշտ քաղաքականությամբ խորացրել է իրավիճակը։ Մինչդեռ Թրամփը դեմոկրատներին մեղադրել էր միգրանտների հոսքը կանգնեցնել չկարողանալու մեջ։



























