Կիպրոսի արդարադատության նախարարը հրաժարական է տվել սերիական մարդասպանի գործի հետ կապված, որը խոստովանել է, որ սպանել է յոթ օտարերկրուհու։ Հրաժարականը տրվել է այն հաղորդումների ֆոնին, որ ոստիկանությունը ձախողել է հետաքննությունը, երբ զոհերից ոմանք հայտարարվել են անհայտ կորած, տեղեկացնում է AP-ը։
Կիպրոսի բանակի կապիտանը խոստովանել է, որ յոթ օտարերկրուհու է սպանել։ Իշխանությունները սպանություններն անվանել են «աննախադեպ»։
Արդարադատության նախարար Իոնաս Նիկոլաուն ասել է, որ հեռանում է պաշտոնից «խղճի եւ սկզբունքների» պատճառով։ Նա նշել է, որ պատասխանատվություն չի կրում այն բանի համար, թե ինչպես է ոստիկանությունը մշակում անհայտ կորածների մասին տեղեկությունները՝ հավելելով, որ իրավապահ մարմինները երբեք իրեն չեն տեղեկացրել այդ մասին։



























