Սերբիան կարող է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու նպատակից։ Այս մասին ասել է Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ «եթե ԵՄ-ը չցանկանա Սերբիային, կգտնվեն ուրիշները»։ «Նրանք (ԵՄ-ը) ասում են. «Մենք հոգնել ենք ընդլայնվելուց,- ասել է Վուլինը։- Մենք հոգնել ենք ձեզնից եւ ձեր քաղաքականությունից, մշտապես փոխվող  նպատակներից ու նոր պայմանների ստեղծումից»։

Վուլինը նաեւ ասել է, որ Սերբիան պետք է ձեւավորի «ամուր, խիստ պաշտպանված սահման» Կոսովոյի ալբանացիների հետ։