Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու մասին հայտարարելուց հետո ԱՄՆ-ը նոր հրթիռներ ձեռք բերելու համար ավելի քան միլիարդ դոլար է ծախսել։ Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Միջուկային զենքի արգելման միջազգային քարոզչություն» շարժմանը, որը 2017թ․ արժանացել է Նոբելյան մրցանակի։

Նրա տվյալներով՝ անցած երեք ամիսների ընթացքում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնաց դուրս գալ ՓՄՀՀ պայմանագրից Վաշինգտոնը պայմանագրեր է կնքել վեց պաշտպանական ընկերությունների հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 1,1 մլրդ դոլար։ Մասնավորապես, այդ գումարի մոտ կեսը՝ 537 մլն դոլարը, հատկացվել է Rytheon ընկերության հետ 44 գործարքների կնքմանը։ Lockheed Martin-ի հետ ԱՄՆ-ը կնքել է 36 պայմանագիր՝ ընդհանուր 268 մլն դոլար արժեքով, իսկ Boeing-4-ի հետ՝ 254 մլն դոլար արժեքով՝ հայտնում է DW-ը։

ՓՄՀՀ պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարվելը «նոր սառը պատերազմի ելակետ» դարձավ՝ կարծում է ICAN-ի ղեկավար Բեատրիս Ֆինը։ Միաժամանակ, փորձագետներին ստույգ հայտնի չէ՝ արդյոք բոլոր պատվիրված հրթիռները ՓՄՀՀՊ-ով արգելված տեսակներից են։