Եվրախորհրդարանը կանխատեսում է, որ ազգայնական, ամբոխահաճ եւ հականերգաղթային խմբերը զգալի հաջողության կհասնեն մայիսի 23-26-ի ընտրություններում, բայց կարծում է, որ հիմնական կուսակցությունները կպահպանեն վերահսկողությունը Եվրախորհրդարանում, տեղեկացնում է AP-ը։

Կանխատեսումների համաձայն, որոնք հրապարակվել են մայիսի 2-ին, աջ կենտրոնական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կմնա ամենամեծ խմբակցությունը՝ 180 տեղ խորհրդարանում 751-ից, ինչը 37 տեղով քիչ է։ Սոցիալիստ դեմոկրատները եւ ձախ կենտրոնականները կստանան 149 տեղ՝ ներկայիս 186-ի փոխարեն։

«Ազգերի Եվրոպա» եւ «Ազատություն» խումբը, որը միավորում է աջ եւ ուլտրաաջ կուսակցությունները, ինչպիսին են իտալական «Լիգան», բրիտանական UKIP-ը եւ Ֆրանսիայի «Ազգային ռալին», կստանա 62 տեղ ներկայիս 37-ի փոխարեն։

Սպասվում է, որ նոր կուսակցությունները, ինչպիսին է UKIP-ի նախկին ղեկավար Նայջլ Ֆարաջի Brexit Party-ն, կստանան 62 տեղ։