ԱՄՆ իշխանությունները կվերադարձնեն 200 մլն դոլար՝ հափշտակված Մալայզիայի 1MDB ֆոնդից, ներառյալ փողերը նյույորքյան շքեղ հյուրանոցի բաժնից, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

ԱՄՆ արդարադատության նախարարութունը կլեպտոկրատիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակում պնդում է, որ միլիարդավոր դոլարներ ապօրինաբար յուրացվել են 1MDB ֆոնդի կողմից, որը հիմնել է Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը։

Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը, որը Նաջիբին հաղթեց անցած տարվա ընտրություններում, աշխատում է առնվազն վեց երկրի հետ, որպեսզի վերադարձնի մոտ 4,5 մլրդ դոլարը, որոնք, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ գողացվել են նշված ֆոնդից։

Փողերը, որոնք կվերադարձնի ԱՄՆ-ը, ներառում են 140 մլն դոլար նյույորքյան Park Lane Hotel-ի բաժնետոմսերի փաթեթի վաճառքից, այն բանից հետո, երբ նրան մատնեց փախստական ֆինանսիստ Լոու Թաեկոմ Ջոն, որը հայտնի է որպես Ջո Լոու։

Աղբյուրները տեղեկացրել են, որ գումարի մի մասը՝ 60 մլն դոլար, կվճարի Red Granite Pictures-ը, որի համահիմնադիրն է Նաջիբի հոգեզավակը՝ Ռիզա Ազիզը։ Ընկերությունը 2018 թվականի մարտին համաձայնել է վճարել ԱՄՆ կառավարությանը փոխհատուցում քաղաքացիական հայցով՝ այն մեղադրանքների հետ կապված,որոնք վերաբերում են «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի ֆինանսավորմանը։

Բացի այդ, Սինգապուրի ոստիկանությունը հայտարարել է, որ 26 մլն դոլար՝ կապված ֆոնդի հետ, գտնվում են Մալայզիային վերադարձվելու գործընթացում։

Մալայզիան 126 մլն դոլար է հետ բերել անցած ամիս՝ վաճառելով Equanimity զբոսանավը, որը Ջո Լոուն գնել էր 250 մլն դոլարով, որոնք ենթադրաբար գողացվել են 1MDB ֆոնդից։

Մալայզիան նաեւ քրեական գործ է հարուցել Goldman Sachs-ի դեմ՝ ֆոնդի համար միջոցների հավաքման գործում ունեցած դերի համար։ ԱՄՆ դատախազությունը հայտարարել է, որ Goldman Sachs-ի նախկին աշխատակիցը իրեն մեղավոր է ճանաչել դավադրության մեջ՝ փողեր լվանալու նպատակով։