Զինծառայողները պետք է պատրաստ լինեն զենքով պաշտպանելու երկիրն ԱՄՆ-ից, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն RT հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Զինծառայողները պետք է պատրաստ լինեն զենքով պաշտպանելու երկիրը, եթե Հյուսիսամերիկյան կայսրությունը համարձակվի հարձակվել այս սրբազան հողի վրա»,-ասել է նախագահը՝ դիմելով հազարավոր երիտասարդ կադետներին Կոհեդես նահանգում զորավարժությունների ժամանակ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ամերիկյան իշխանությունները կարող էին ստանալ Վենեսուելայի բարձրաստիճան զինծառայողների աջակցությունը, եթե 2017 թվականի մայիսին Վաշինգտոնն օգներ գեներալներից մեկին ԱՄՆ-ի վիզա ստանալու հարցում Բոստոնում նրա երեքամյա առաջիկա որդու վիրահատության համար:




























