Կիրակի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանության ծառայության նոր ղեկավարի անունը. նա նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ-ի սահմանամերձ մաքսային ծառայության նախկին ղեկավարն է՝ Մարկ Մորգանը, հաղորդում է Fox News-ը:

Նոր նշանակման մասին տեղեկատվությունը ԱՄՆ-ի նախագահը տեղադրել էր թվիթերյան իր էջում:

«Ուրախ եմ տեղեկացնել բոլորին, ով հավատում է հզոր, արդար եւ անվտանգ իմիգրացիոն քաղաքականությանը, որը Մարկ Մորգանը կմիանա Թրամփի վարչակազմին որպես ICE-ում աշխատող կանանց եւ տղամարդկանց ղեկավար: Մարկն իսկական հավատացյալ է եւ հայրենասեր: Նա հիանալի աշխատանք կկատարի»,-գրել է Դոնալդ Թրամփը: