«Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորումը հայտարարել է Թել Ավիվում Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի անցկացումը խափանելու մտադրության մասին, որը տեղի է ունենալու մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է Life –ը՝ հղում անելով The Times of Israel-ին:

«Մենք թույլ չենք տա թշնամուն հաջողությամբ կազմակերպել ցանկացած փառատոն, որը վնաս կհասցնի Պաղեստինի դիրքերին»,- The Times of Israel-ը մեջբերում է հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ տեղի են ունեցել փոխադարձ հարվածներ: Գազայի հատվածի պաղեստինյան արմատականները Իսրայելի տարածքում արձակել են ավելի քան 430 հրթիռներ: Ի պատասխան՝ իսրայելական բանակը ոչնչացրել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 օբյեկտ: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարգադրել է շարունակել «զանգվածային հարձակումը»: