Պեկինը մերժել է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ԱՄՆ միջուկային զենքի համատեղ սահմանափակման Դոնալդ Թրամփի առաջարկությունը։ ։ Չինաստանը չի մասնակցի միջուկային ապառազմականացման նման եռակողմ բանակցությունների՝ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ հայտնում է DW-ը։

Դիվանագետի խոսքերով, Չինաստանի միջուկային զինանոցը բավական մեծ է, որպեսզի ապահովի համապատասխան անվտանգություն, սակայն այն չի կարող համեմատվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշարների հետ։ Երկրները, որոնք առավելություն ունեն այդ հարցում , պետք է առաջընթաց ցուցաբերեն ապառազմականացման մեջ՝ Շուանին է մեջբերում Reuters-ը։

Դոնալդ Թրամփը մայիսի 3-ին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է միջուկային զենքի սահմանափակման նոր փաթեթի հնարավորությունը։