Մենք բախվում ենք կառավարման կարեւոր նրբությունների կառավարման տեսանկյունից, որովհետեւ մեզ մոտ գործում է պետական բյուրոկրատիա, որի հետ միաժամանակ ոչ հեռավոր անցյալում գործում էր ստվերային բյուրոկրատիան։

Այս մասին մայիսի 7-ին խորհրդարանական ժամի իր ելույթում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ անդրադառնալով կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների մասին օրինագծին։ Նրա խոսքով՝ Հայաստանում գործել է երկու համակարգ՝ օրինական բյուրոկրատիա եւ ստվերային բյուրոկրատիա։ «Ստվերայինը ավելի էժան էր, արագ, բայց քանդում էր տնտեսությունն ու պետությունն ընդհանրապես։ Բայց հիմա մեզ մոտ նույն բյուրոկրատական համակարգն է, որին զուգահեռ գործել է ստվերայինը։ Գոյություն ունեն կատեգորիաներ, որոնք արհեստականորեն բարդացնում են քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, որպեսզի քաղաքացիները դիմեն ստվերային համակարգին օգնության համար»,- բացատրել է Ենգիբարյանը։ Այս առնչությամբ պատգամավորն առաջարկել է հեշտացնել գործընթացը։ Նա նշել է, որ պետական կառավարման համակարգի ներքին շրջանակներն ունենան մեծ լիազորություններ։