Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համարում է, որ «բոլորովին անընդունելի է» Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին Իոսիֆ Ստալինի եւ Ադոլֆ Հիտլերի հետ համեմատելը լեհական պետական հեռուստատեսության եթերում, հաղորդում է Reuters-ը:
Լեհաստանի նախկին վարչապետ եւ «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցության ղեկավար Տուսկն անցած շաբաթ ելույթ էր ունեցել Վարշավայում եւ խստորեն քննադատել կառավարությանը: Նա կոչ էր արել դադարել արհամարհել օրենքի գերակայությունն ու Լեհաստանի սահմանադրությունն այն ենթադրությունների ֆոնին, որ նա մտադիր է վերադառնալ լեհական քաղաքականություն նոյեմբերին՝ ԵՄ-ում իր լիազորությունների ժամկետը սպառվելուց հետո:
Լեհաստանի պետական հեռուստառադիոընկերությունն արձագանքել է ելույթին տեսահոլովակի միջոցով՝ փորձելով ներկայացնել Տուսկին որպես քաղաքական գործիչ, որը գործում է գերմանական, ոչ թե լեհական շահերից ելնելով: Նրա ելույթի տեսանյութում ավելացվել էին Ստալինի եւ Հիտլերի լուսանկարները:





























