Բրիտանիան կմասնակցի մայիսի 23-ին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կառավարության հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ խորհրդարանը չի հասցնի հաստատել բրեքզիթի համաձայնագիրը նախքան ընտրությունները:

«Ցավոք, չի հաջողվի ավարտին հասցնել այդ գործընթացը նախքան եվրոպական խորհրդարանական ընտրությունները»,-հայտարարել է Լիդինգթոնը: «Լավագույն տարբերակում մենք կցանկանայինք հայտնվել իրավիճակում, երբ այդ պատգամավորները չզբաղեցնեին իրենց տեղերը Եվրոպական հանձնաժողովում»:

Վարչապետ Թերեզա Մեյը հույս ունի խուսափել քվեարկության մեջ մասնակցությունից, սակայն դեռեւս ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության հետ բանակցությունները, որոնք ուղղված են բրեքզիթի հարցում առաջընթաց գրանցելու ուղիների փնտրտուքին, դուրս չեն եկել փակուղուց: