Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Թուրքիայի գործողությունները տնտեսական բացառիկ գոտում համեմատել է «երկրորդ ներխուժման» հետ՝ հայտնում է Greek Reporter-ը։
«Ոչ ոք չի կարող խաղաղության մասին սպառնալիքի տակ խոսել։ Եւ ոչ միայն սպառնալիքներ, այլեւ միջազգային իրավունքի ակտիվ խախտումներ արդեն որերորդ անգամ»,- հայտարարել է Կիպրոսի նախագահը։
Ավելի վաղ երկրի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը հայտարարել էր, որ Նիկոսիան դիվանագիտական քայլեր կնախաձեռնի ի պատասխան Թուրքիայի վերջին ներխուժման, ինչպես նաեւ թուրքական նավի ձերբակալման օրդեր կստանա։
Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները արդեն կոչ են արել Անկարային հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։
ԱՄՆ պետդեպը Թուրքիային կոչ է արել չեղարկել Կիպրոսում հորատման աշխատանքներ սկսելու ծրագիրը՝ Անկարային մեղադրելով Միջերկրածովյան տարածաշրջանում լարվածություն ստեղծելու մեջ։





























