Մարտի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 44 մլն 818 հազար 288 ԱՄՆ դոլար` մեկ դոլարի դիմաց 367,13 դրամ միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 49 մլն 402 հազար 99 ԱՄՆ դոլար` 368,30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8 մլն 270 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 368,11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է  400 հազար դոլարի առք եւ վաճառք 367,82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Փետրվարի 28–ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20,6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 47,9 մլն ԱՄՆ դոլար: